Ա2 ՍՊԸ
Ա2 ՍՊԸ

   «Ա-2» ՍՊԸ-ն, կազմավորվել է 1990թ՝ «ԱԳԱՏ» գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա, որը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջատարներից մեկն էր ռազմակական սարքավորումների նախագծման և արտադրման բնագավառում։ Ընկերության հիմնական գործունեությունն է էներգոռեսուրսների չափիչ սարքերի, ինչպես նաև ցանկացած էլեկտրոնային սարքավորումների նախագծումը և արտադրությունը։ Իր գործունեության տարիներին նախագծվել և արտադրվել են էլ.էներգիայի էլեկտրոնային հաշվիչներ, գազի էլեկտրոնային ծախսաչափեր, գազի էլեկտրոնային ճշտիչներ, գազի էլեկտրոնային ուլտրաձայնային հաշվիչներ, ջրի ուլտրաձայնային հաշվիչներ, գազի և հոսանքի հաշվիչների ստուգաչափման և կարգաբերման կայանքներ, էլէներգիայի և գազի ավտոմատացված հսկման և հաշվառման համակարգեր (АСКУЭ) և այլն։ 

Վերոնշյալ հաշվիչ սարքերը հաջողությամբ շահագործվում են ՀՀ, ԼՂՀ, ՌԴ և Վրաստանի տարածքներում։ Այժմ կազմակերպությունով հետաքրքրված են Ղազախստանի Հանրապետությունից իրենց տարածքում համատեղ արտադրություն կազմակերպելու նպատակով, իսկ վերջերս «Ա-2» ՍՊԸ հաշվիչները ստացել են համապատասխանության սերտիֆիկատ Ղազախստանի Հանրապետությունում։

Ներկա պահին ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող 42 աշխատակիցներ՝ հիմնականում ինժեներներ և ծրագրավորողներ։ Ընկերության քաղաքականությունն է առավելագույնս ավելացնել աշխատատեղերը և ողջամտորեն ընդլայնել տեղական արտադրության ծավալները, այդ իսկ պատճառով «Ա-2» ՍՊԸ արտադրանքների բոլոր հանգույցները կազմակերպվում և իրականացվում են տեղում սեփական ուժերով, որի շնորհիվ արտադրանքը շատ մրցունակ է։

 

  ✔ Էներգոռեսուրսների չափիչ սարքերի, ինչպես նաև ցանկացած էլեկտրոնային սարքավորումների նախագծումը և արտադրություն

  ✔ Էլ. էներգիայի էլեկտրոնային հաշվիչներ

  ✔ Գազի էլեկտրոնային ծախսաչափեր

  ✔ Գազի էլեկտրոնային ճշտիչներ

  ✔ Գազի էլեկտրոնային ուլտրաձայնային հաշվիչներ

  ✔ Ջրի ուլտրաձայնային հաշվիչներ

  ✔ Գազի և հոսանքի հաշվիչների ստուգաչափման և կարգաբերման կայանքներ

  ✔ Էլ. էներգիայի և գազի ավտոմատացված հսկման և հաշվառման համակարգեր 

Հայաստան, ք. Երևան, փող. Շրջանային 2/2
(+37410) 77 01 81, (+37491) 43 25 30
(+37410) 77 01 81
A2llc@yandex.ru
Առավելություններ
Ա-2 ՍՊԸ-ն շուրջ 20 տարի հանդիսանում է էլեկտրոռեսուրսի, էլեկտրական, ջրային և գազի հաշվիչներ արտադրող կազմակերպություն
Ա-2 ՍՊԸ-ն Հայաստանում այն հանդիսանում է առաջատար՝ հաշվիչների արտադրման շուկայում
Ա-2 ՍՊԸ-ն պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք երկրներում
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ԳՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ
0%
0%
0%
0%
100%
Որոնում
արխիվներ
Մենք սոցիալական ցանցերում
2015-09-02