X
Մուտք
Գրանցում
Օգտագործման պայմաններ

 

 

ԿԱՐԵՎՈՐ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

Դուք պետք է ուշադիր կարդաք այս ինֆորմացիան. Ձեր գնումը կամ ծառայությունից օգտվելը ենթադրում է,

որ Դուք կարդացել և ընդունել եք այս պայմանները։

 

 

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

TopFinding.com կայքը (այսուհետ Կայք) իրականացնում է օբյեկտիվ աշխատանք ինֆորմացիայի պատրաստման

և տեղադրման հարցում, նաև հետևողական է գրանցվող ընկերությունների կողմից

տեղադրված ինֆորմացիայի հավաստիությունն ապահովելու հարցում,

այդուհանդերձ երբեմն հնարավոր են թյուրիմացություններ։

 
Մենք չենք կարող երաշխավորել, որ Կայքում հասանելի ինֆորմացիան ճշգրիտ է, ժամկետանց չէ,

ուստի անհրաժեշտություն է առաջանում տեղեկացնել, որ հնարավոր թյուրիմացությունների, անճշտությունների և

դրանցից ծագող հետևանքների համար Կայքը (որը պատկանում է ՖԻԹՉՈՅՍ ՍՊԸ-ին) չի կրում որևէ պատասխանատվություն։

 

Նախքան որևէ ծառայությունից օգտվելը խորհուրդ ենք տալիս՝

նախապես համաձայնեցնել բոլոր պայմանները տվյալ ընկերության հետ։

Կայքում` ֆիրմաների էջերում կարող են լինել ակտիվ հղումներ դեպի այլ հարթակներ,

դրանց պարունակության, դրանցից ծագող հետևանքների համար Կայքը պատասխանատվություն չի կրում։

 

 

ՖԻՐՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Փաթեթներ

Կայքը ֆիրմաներին առաջարկում է 4 փաթեթներ գրանցվելու, սեփական էջ ստեղծելու և այն կառավարելու համար։

Փաթեթից փաթեթ փոփոխություն կատարել հնարավոր չէ` բացառությամբ հավելյալ վճարի, որը հաշվարկվում է Կայքի կողմից։

 

 

Էջի կառավարում, TF Card Team

Դուք կարող եք կատարել փոփոխություններ Ձեր էջում ըստ ընտրված փաթեթի հնարավորությունների։

 
Կարող եք միանալ TF Card Team-ին, որը ենթադրում է իրական զեղչի տրամադրում,

առնվազն 1 առկա ապրանքատեսակի/ծառայության համար։
Հորդորում ենք նախատեսված զեղչ/եր/ի մասին հրապարակել, տեղեկացնել Կայքում Ձեր էջի TF Card ենթաէջում։

 

Սխալներ, ուղղումներ, փոփոխություններ

Չնայած բարելավմանն ուղղված  անդադար ջանքերին, մենք չենք երաշխավորում,

որ Կայքում չեն լինի սխալներ և/կամ այլ վնասակար կոմպոնենտներ կամ բոլոր խնդիրները վերացված կլինեն։

 

Ցանկացած ժամանակ Կայքում կարող ենք կատարել ֆունկցիոնալության, պարունակության փոփոխություն։
Մենք իրավունք ենք վերապահում մեր հայեցողությամբ փոփոխել կամ ջնջել ցանկացած ինֆորմացիա,

որը չի տեղավորվում Կայքի չափանիշների մեջ։

Նման դեպքերից կարող են լինել պոռնկագրություն, բռնություն պարունակող, ոչ ճշգրիտ, անճաշակ և/կամ այլ նյութերը, ինֆորմացիան։

 

Հաստատում և վճարում

Դուք երաշխավորում եք, որ գնելով ծառայություն մեզնից`

Տրամադրում եք հավաստի տեղեկություն բանկային քարտի, ֆիրմայի գործունեության և կոնտակտների մասին։

Դուք համաձայնվում եք վճարել ծառայության համար Կայքի գնացուցակին համապատասխան։

 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Կայքի վճարային հարթակի միջոցով Ձեր կողմից կատարված վճարումները ենթակա չեն ետ վերադարձման, ուստի վճարում կատարելիս եղեք առավել ուշադիր։

 

 

TF ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

TF Card-ի ողջ իրավունքները պատկանում են Կայքին։

Ըստ Կայքի և գործընկեր ֆիրմաների համաձայնության TF քարտապանները կարող են օգտվել տարատեսակ զեղչերից։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ որոշ ֆիրմաներ հնարավոր է ողջամիտ կամ

անազնիվ պատճառաբանությամբ զեղչեր չտրամադրեն, ուստի հարկ ենք համարում նման դեպքերի մասին տեղեկացնել մեզ

 help@topfinding.com հասցեի միջոցով կամ զանգահարել 091-916-916 համարին։

Ֆիրմաները, որոնք կհրաժարվեն զեղչ տրամադրուց անհապաղ կհեռացվեն գործընկերների ցանկից։

 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Կայքի վճարային հարթակի միջոցով Ձեր կողմից կատարված վճարումները ենթակա չեն ետ վերադարձման, ուստի վճարում կատարելիս եղեք առավել ուշադիր։

 

Նաև ցանկանում ենք հավելել, որ գործընկեր ֆիրմաների և TF քարտապանի միջև

առաջացած խնդիրների դեպքում Կայքը չի կարող կրել որևէ պատասխանատվություն։

Կայքից կատարելով գնում/պատվեր Դուք պարտավորվում եք տրամադրել ճշգրիտ տվյալներ

և համաձայնվում եք նշված պայմաններին։

 

TF Card-ի գործընկերների ցանկին կարող եք ծանոթանալ Կայքի TF Card Team էջում։

 

Կայքն ունի իրավունք առանց տեղեկացնելու, իր հայեցողությամբ կատարել ցանկացած փոփոխություն Օգտագործման Պայմաններում։


Որոնել
Հեղինակային իրավունք © 2019 TOPFINDING