X
Մուտք
Գրանցում
ԿՈՒՄՈՒՐՅԱՆ Պոդիատրիկ Կլինիկա
ԿՈՒՄՈՒՐՅԱՆ Պոդիատրիկ Կլինիկա
ԿՈՒՄՈՒՐՅԱՆ Պոդիատրիկ Կլինիկա
ԿՈՒՄՈՒՐՅԱՆ Պոդիատրիկ Կլինիկա

Երևանում Կումուրյան պոդիատրիկ կլինիկան 2013 թ.-ին ստեղծվել է ամերիկյան PLS (Pedorthic Laboratory Spcialties) ընկերության հիմնադիր Համբարձում Կումուրյանի նախաձեռնությամբ և տարածաշրջանում միակ մասնագիտացված պոդիատրիկ բուժկենտրոնն է, ամերիկյան PLS ընկերության բացառիկ ներկայացուցիչը:

Կլինիկան հագեցած է նորագույն, բարձրորակ սարքավորումներով, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորություն են ընձեռում:

Կենտրոնում իրականացվում են ոտնաթաթի տարատեսակ հիվանդությունների կանխարգելում և բուժում, ոտնաթաթի մերսում և մկանային էլեկտրո-նեյրոստիմուլյացիա, ինչպես նաև անհատական օրթեզների, ներդիրների և կոշիկների պատրաստում, ոտնաթաթի մասնակի և ամբողջական օրթոպեդիկ շտկումներ՝ համապատասխան հարմարանքներով: Կլինիկայի բուժանձնակազմը կարևորում է Հայաստանում պոդիատրիան՝ որպես «երիտասարդ» բժշկական ուղղություն, զարգացնելու անհրաժեշտությունը. ընդունելով քաղաքացիներին, լսելով նրանց գանգատները, ճիշտ ախտորոշելով և բուժելով հիվանդությունը՝ արժանանում է քաղաքացիների վստահությանը՝ օրեցօր բազմապատկելով հետաքրքրությունը պոդիատրիայի նկատմամբ:

Կումուրյան պոդիատրիկ կլինիկան ակտիվ գործունեություն է ծավալում տարբեր ուղղություններով, առաջարկում է գլոբալ ծրագրեր հանրության առողջության վերականգնման, պահպանման նպատակով (այդ ծրագրերից է դիաբետիկ ոտնաթաթի սինդրոմի կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը. դիաբետիկ ոտնաթաթի սինդրոմը շաքարային դիաբետի ամենածանր բարդություններից  է, ամենադժվար բուժվող ախտահարումներից և հատուկ ուշադրություն է պահանջում ոչ միայն բժշկի, այլև հիվանդի կողմից):

Կումուրյան պոդիատրիկ կլինիկան իր հիմնադրման օրից հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցելու, զինծառայողներին մասնագիտական բուժօգնություն տրամադրելու պատրաստակամությամբ և բազմաթիվ բարեգործական միջոցառումներ է իրականացրել այդ համագործակցության շրջանակում:

Կլինիկան ներկայումս ակտիվ համագործակցում է հանրապետության գրեթե բոլոր բուժհաստատությունների լավագույն մասնագետների՝ վնասվածքաբան-օրթոպեդների, ռևմատոլոգների, մաշկաբանների, անոթաբանների, էնդոկրինոլոգների, նյարդաբանների և այլ մասնագետների հետ:

Սա իմ Էջն է
Հաստատել
1 օրվա ընթացքում Դուք կստանաք համապատասխան էլ. փոստ
Կոնտակտային տվյալներ
Հայաստան, ք. Երևան, պող. Կոմիտաս 44/77
(+37460) 616263, (+37460) 616162 (+374 55) 45 99 94
(+374 60) 616162
podiatricclinic@gmail.com
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 10:00-18:00
Առավելություններ
Հանդիսանում է տարածաշրջանում միակ մասնագիտացված կլինիկան, որտեղ կիրառվում են պոդիատրիայի և պեդօրթիայի ախտորոշում և բուժում
Աշխատում են արտերկրում վերապատրաստում անցած բարձրակարգ վնասվածքաբան-օրթոպեդներ և օրթոպեդ մեխանիկ
Հանդիսանում է ամերիկյան PLS («Pedorthic Laboratory Spcialties») ընկերության բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը
Ծառայությունների որակ
Աշխատակազմի սպասարկում
Գների մատչելիություն
Ծառայությունների բազմազանություն
Վարկանիշ
0%
0%
0%
0%
100%
Որոնել
Հեղինակային իրավունք © 2020 TOPFINDING